Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»

    «Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»

    26.03.2013| 19:47
    «Որքանո՞վ է արդյունավետ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը» հարցով irates.am-ը դիմեց ԱԺ նախկին պատգամավոր Շահեն Պետրոսյանին, ով մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին:
  • Որոշում կայացնողը մեկ անձ է` Րաֆֆի Հովհաննիսյանը

    Որոշում կայացնողը մեկ անձ է` Րաֆֆի Հովհաննիսյանը

    26.03.2013| 17:39
    «Այն, ինչ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն է ակնկալում, չի արդարացվի»,- այսօր ասուլիսում նշեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` հընթացս շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը անհասկանալի են, քանի որ դրանցում հաղթանակի տրամաբանություն չկա:
  • «Երկխոսությունը թուլացնում է շարժումը»

    «Երկխոսությունը թուլացնում է շարժումը»

    26.03.2013| 17:31
    irates.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությանը, և ինչ արդյունք կարող է այն տալ:
  • «Հիմա Տարոն Մարգարյանն ընդամենը մի քանի ժամ է քնում»

    «Հիմա Տարոն Մարգարյանն ընդամենը մի քանի ժամ է քնում»

    26.03.2013| 17:22
    «Մարդու ուղեղը լավ չի աշխատում հացադուլի վիճակում: Լավ կլինի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ ԶՈՀՐԱԲԱՅԱՆԸ:
  • Գալուստ Սահակյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի հավաքած 860. 000 ձայնը նրա սեփական ձայներն են

    Գալուստ Սահակյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի հավաքած 860. 000 ձայնը նրա սեփական ձայներն են

    26.03.2013| 16:10
    Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԻ կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ծաղր են մեր հասարակության համար: «Մի կողմից ցավ եմ զգում, մյուս կողմից այս ամենը ծաղր է հիշեցնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    26.03.2013| 15:09
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի 26-36 զույգ համարների, 36/1-36/4 շենքերի, Շահումյանի 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Ուժգին երկրաշարժ՝ Գվատեմալայում

    Ուժգին երկրաշարժ՝ Գվատեմալայում

    26.03.2013| 12:47
    ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկուշաբթի Գվատեմալայում տեղի է ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրի իշխանություններն առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնում։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաքից 10 կմ հեռավորության և 200 կմ խորության վրա։
  • Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը

    Ապստամբների ղեկավարը չեղյալ է հայտարարել ԿԱՀ-ի սահմանադրությունը

    26.03.2013| 12:45
    Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) հեղաշրջում իրականացրած ապստամբների ղեկավար Միշել Ջոտոդիան հայտարարել է, որ չեղյալ է համարում երկրի սահմանադրությունը և լուծարում է խորհրդարանը։ Ջոտոդիան նաև հայտնել է անցումային շրջան, որը կշարունակվի մինչև «բաց և թափանցիկ» ընտրությունների անցկացումը, որի արդյունքներով ինքնահռչակ նախագահը մտադիր է օրինականացնել երկրի ղեկավարի իր կարգավիճակը։
  • Ավստրալիան դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

    Ավստրալիան դուրս կբերի զորքերն Աֆղանստանից

    26.03.2013| 12:43
    Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանում այդ երկրի ռազմական բազան կփակվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այնտեղ զինծառայություն անցնողների մեծ մասը կվերադառնա տուն։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի խոսքով՝ Անվտանգության համագործակցության միջազգային ուժերը (ISAF) որոշում են ընդունել Ուռուզգան շրջանում փակել Թարին Քոթ բազան, ինչը նշանակում է Աֆղանստանում ավստրալիական առաքելության ավարտ։
  • Բերեզովսկին խեղդամահ է եղել

    Բերեզովսկին խեղդամահ է եղել

    26.03.2013| 12:42
    Գործարար Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ, Բերեզովսկին կախվել է։ Ախտաբանաանատոմիական ծառայության տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։